|
Փոխարժեքներ
07 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը տեղեկացնում է.
«Ժողովուրդ ջան, ինձ մեղադրանք առաջադրեցին, խափանման միջոցն ընտրեցին ստորագրությունը չհեռանալու մասին:
Քիչ անց կլինեմ ֆեյսբուքի ուղիղ եթերում ու շատ խնդալու մանրամասներ կներկայացնեմ գործից:
Միայն ասեմ, որ գործը հարուցվել է «Իմնեմնիմի» փոդքաստի 5-րդ, ոչ թե 6-րդ թողարկման հիման վրա: Կարճ ասած՝ քիչ անց կլինեմ ուղիղ եթերում...»։
Ավելի վաղ Սամսոնյանը տեղեկացրել էր, որ հրավիրվել է ՔԿ Արաբկիրի բաժին՝ վարույթում գտնվող քրեական գործով մեղադրանք առաջադրելու:
«Հ.Գ. Ինձ էս ամեն ինչը միայն նոր մոտիվացիա, եռանդ ու ավյուն է տալիս: Անկախ ամեն ինչից՝ բանտում, թե ազատության մեջ ես մինչև վերջ կռիվ տվողներից եմ»,-նշել էր նա։