|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ հրավիրվել է ՀՔԾ. հայտնում է Yerkir.am-ը:
Նա, մասնավորապես, նշել է. «Երևանի փողոցներում մեր քարոզչական պաստառները հայտնվելուն պես ՀՔԾ-ից հերթական հրավերը ստացա:
Ինչպես արդեն տեղյակ եք մենք որոշել ենք մասնակցել քարոզչությանն ու ակտիվ բոյկոտ ենք քարոզելու: Երեւանի տարբեր վայրերում մեծ ու փոքր քարոզչական տախտակներ ենք վարձել ու այս ամսվա ընթացքում տարբեր քարոզչական նյութերով լինելու ենք մարզերում եւ համայնքներում:
Էս ֆոնի վրա ՀՔԾ-ից հերթական հրավերն եմ ստանում, բայց էս անգամ հայտնի «մատնության» գործի նախաքննության ավարտի մասին տեղեկանալու համար: Հիմա վաղը պետք ա սաղ գործերս թողնեմ ու նորից գնամ ՀՔԾ մասկառադի մասնակցելու համար: Հիմա չգիտեմ ոնց խնդրենք էս մարդկանց, որ գոնե էս մի ամսվա մեջ անընդհատ չքաշքշեն ու տարբեր մուտիլովկեքով քարշ չտան իրանց քաղաքական օֆիսներ:
Հ.Գ. Ժամը դեռ հայտնի չի ՀՔԾ գնալուս, բայց էս թեմայով մի հատ մեծ ասուլիս կանենք փաստաբանների հետ ու քանի որ արդեն գործը դատարան են ուղարկում ավելի մեծ քաղաքական շոուն ապահովված է լինելու»: