կարևոր
3658 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-07 11:39
Քաղաքական

Հայաստան է ժամանել ԱՄՆ առևտրի դեպարտամենտի գլոբալ շուկաների հարցերով փոխքարտուղարը

Հայաստան է ժամանել ԱՄՆ առևտրի դեպարտամենտի գլոբալ շուկաների հարցերով փոխքարտուղարը

 Հայաստան է ժամանել ԱՄՆ առևտրի դեպարտամենտի գլոբալ շուկաների հարցերով փոխքարտուղար Արուն Վենկատարամանը: 

«Ապրիլի 6-ից 8-ը նախատեսվող այցի շրջանակում ԱՄՆ առևտրի փոխքարտուղար Վենկատարամանը հանդիպում կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և բացման խոսքով հանդես կգա Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստին՝ ընդգծելու Միացյալ Նահանգների շահագրգռվածությունը մեր երկու երկրների միջև կոմերցիոն կապերի խորացման և տարբեր ոլորտներում, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում, կոմերցիոն փոխգործակցության խթանման հարցում»,- նշված է հաղորդագրության մեջ: