|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Կրեմլում ուշադիր հետևում են երկրի տնտեսական իրավիճակին: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ռուսական շուկաների անկումը. հայտնում է РИА Новости-ն:
«Ինչ վերաբերում է տնտեսական օրակարգին, այն միշտ հաստատուն է նախագահի աշխատանքային գրաֆիկում»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին` ի՞նչ է ձեռնարկում անձամբ նախագահն իրավիճակի կայունացման համար: Ըստ Պեսկովի`այդ ուղղությամբ աշխատանք է տարվում կառավարության հետ:
Նա նշել է, որ բորսաներում բացասական միտումները մասամբ պայմանավորված են ամերիկյան պատժամիջոցների զգացմունքային հետևանքներով, ինչը հետագայում կկարգավորվի: