կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-11-26 13:12
Հասարակություն

Հիմա Ռուբեն Հայրապետյանը չի ՀՖՖ նախագահը, որ գնան ու նրա հրաժարականը պահանջեն. Էդգար Ղազարյան

Հիմա Ռուբեն Հայրապետյանը չի ՀՖՖ նախագահը, որ գնան ու նրա հրաժարականը պահանջեն. Էդգար Ղազարյան

Կապիտուլյացիոն այնպիսի մի ցավ է, որ երբ կպնում է ազգին դրանից չի պոկվում։ Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականները որոշել են Նիկոլ Փաշինյանի ԱՊԱԳԱ ԿԱ կարգախոսին իրենց համեստ մասնակցությունը բերեն։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին նախագահ, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը, արձագանքելով Բելգիայում Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի՝ խոշոր 19։0 հաշվով տարած պարտությանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Միևնույն է հիմա անպատասխանատվության ժամանակաշրջան է, ոչ ոք ոչնչի համար պատասխանատու չէ։

Հիմա Ռուբեն Հայրապետյանը չի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը, որ մի քանիսը գնան ու նրա հրաժարականը պահանջեն։ Հիմա նոր ժամանակներ են, որտեղ ձախողումները մեր կյանքի մասն են ու մեղավորներ չեն կարող լինել։ Այս դեպքում մեղադրել կարելի է միայն հանդիպման մրցավարին։ Օրինակ, եթե նա ավելացրած լիներ ևս մեկ րոպե ժամանակ, հնարավոր է խաղն ավարտվեր ավելի գեղեցիկ` 20:0 հաշվով»։