Փոխարժեքներ
06 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.99 |
EUR | ⚊ | € 426.85 |
RUB | ⚊ | ₽ 4.07 |
GBP | ⚊ | £ 509.55 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը հայտարարել է Soulevements de la Terre («Երկրի ապստամբություն») բնապահպանական շարժման լուծարման ընթացակարգի մեկնարկի մասին այն բանից հետո, երբ նրա ակտիվիստները անկարգություններ են կազմակերպել, որոնց ընթացքում տասնյակ մարդիկ են տուժել, այդ թվում՝ իրավապահ մարմինների աշխատակիցներ:
BFMTV հեռուստաալիքը, հղում անելով տեղի դատախազությանը, ավելի վաղ հայտնել էր, որ անցած շաբաթ անկարգությունների ընթացքում վիրավորվել է 47 ժանդարմ: Շուրջ 45 ժանդարմներ բնապահպանական ցույցից հետո իրենց նկատմամբ բռնության վերաբերյալ բողոքներ են ներկայացրել։ Ընդհանուր առմամբ տուժել է մոտ 200 մարդ։
«Բռնության կրկնվող գործողություններ, հարձակումներ իրավապահ ուժերի վրա, ապստամբության կոչեր... Soulevements de la Terre-ը Սենթ Սոլինում ցույց տվեց իրենց ներկայացրած սպառնալիքը: Պատասխանատվություն ստանձնելով՝ ես սկսում եմ այդ խմբավորման լուծարման գործընթացը», - գրել է նախարարը Twitter-ի իր էջում։