Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Դաշնակցության դեմ կեղտոտ քարոզչությունը նոր թափ է հավաքում, այդ գործին ամբողջ պատերազմի ընթացքում և հետո լծված էր թուրք-ադրբեջանական մամուլը, այժմ նրանց միացել են Հայաստանում թուրքական շահերը սպասարկող որոշ խմբեր և անհատներ, ովքեր կեղծ կայքերով և էջերով Դաշնակցության մասին վարկաբեկիչ, սուտ նյութեր են տարածում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
«Ինձ համար հասկանալի է այս օրերին Դաշնակցության դեմ թուրքահպատակների սկսած արշավը, իրենք լավ գիտեն ՀՅԴ-ի դերը ազգային դիմադրողականության պահպանման և ազգային շահերն առաջ տանելու գործում, ուստի իրենք Հայաստանում պետք է թուլացնեն և վարկաբեկեն ազգային ուժերին՝ իրենց նպատակներին հասնելու համար:
Էս գլխից ասեմ, որ չի ստացվելու. ձեզ և ձեր տերերին մաքրելու ենք մեր հայրենիքից և ստեղծենք ազգային պետություն:
Հ.Գ Պահանջում եմ ԱԱԾ֊ից՝ բացահայտել այս անհայրենիք, անսրբություն անբարոյականի զավակներին և կանչել պատասխանատվության»: