կարևոր
2716 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-21 12:35
Քաղաքական

23 հակաարցախյան թեզ՝ միայն մեկ ասուլիսում․ «Փաստ»

23 հակաարցախյան թեզ՝ միայն մեկ ասուլիսում․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․

Անցած շաբաթ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ շուրջ 270 րոպե պատասխանեց լրագրողների հարցերին։ Իրականում առանձնապես նոր բան չկար այդ ասուլիսում: Սակայն ուշագրավ են չորսուկես ժամանոց այդ «միջոցառման» հետ կապված «վիճակագրական» որոշ տվյալներ, որ դուրս են բերել մեր լրագրողները: Մասնավորաբար, Արցախի հետ կապված Փաշինյանը շրջանառել է 83 թեզ, որոնցից 24-ն ուներ ակնհայտ հակաարցախյան բնույթ ու ենթատեքստ:

Օրինակ՝ երբ ՀՀ-ն բանակցում է Ադրբեջանի հետ, ԼՂ-ում սկսում են կասկածել, թե ի՞նչ դավադրությունների մեջ է ՀՀ իշխանությունը, ուստի թող ԼՂ-ն ինքը բանակցի Ադրբեջանի հետ: Կամ՝ ճիշտ կլինի իրավունքների և անվտանգության առաջնային հետապնդողը լինի ԼՂ ժողովուրդը, պետք է խոսակցություն տեղի ունենա Բաքվի և Ստեփանակերտի միջև:

Կամ՝ Հայաստանը ոչ թե հրաժարվում է ԼՂ-ից, այլ պատերազմում պարտության պատճառով լիարժեք չի կարող այդ անվտանգությունն իրականացնել և այլն, և այլն։ Ասուլիսի հիմնական ասելիքներից մեկն էլ խաղաղապահների թեման էր, որին Փաշինյանը «նվիրել» էր ամբողջ 13 թեզ, ընդ որում՝ առավելապես ՌԴ-ի ու ռուս խաղաղապահների ուղղությամբ հասցեական մեղադրանքներ հնչեցնելով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում