Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Վրաստանի վարչապետ Ի. Ղարիբաշվիլին հանդես է եկել սենսացիոն հայտարարությամբ՝ ասելով, որ երկրում իրավիճակի ապակայունացման հիմնական նպատակը Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելն է։
Երկիրը կարող էր վերածվել «պոլիգոնի, երկրորդ Մարիուպոլի»,- ասել է նա։ Վրաստանը դեռ դիմադրում է, հուսանք, որ վրաց հասարակությունը պինդ կգտնվի։
Ծանոթ իրավիճակ չէ՞։ Առնվազն հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներից Հայաստանը գնում է նույն ուղղությամբ. քանի՞ անգամ ենք հարցազրույցների, հոդվածների միջոցով զգուշացրել՝ նույն բառերով, որ Պրահայից հետո այս իշխանությունը լրիվ ուրիշ խաղ է խաղում։ ՀԱՊԿ-ի հանդեպ դեմարշները, ռուսական ներկայությունը Հայաստանում որպես մեր «անվտանգությանը սպառնացող գործոն» ձևակերպելը, Արևմուտքից դիտորդական տուրիստներ ներգրավելը, և այլն և այլն, նույն սցենարն է։
Հայաստանը գնում է տարածաշրջանային «Բախմուտ» դառնալու ճանապարհով, որովհետև ոմանք այդպես են տեսնում իշխանությունը պահելու ուղին։
Վրաստանում վիճակն այլ է, այնտեղ դեռ կա ադեկվատ իշխանություն, որը մշտական երկխոսության մեջ է սեփական հասարակության հետ։ Որքան էլ դժվար լինի՝ ատամներով պահելու են իրենց ճիշտ գիծը, որ պետությունը զերծ պահեն աղետից։
Հայաստանում, ցավոք, հենց իշխանությունն է տանում «բախմուտյան սցենարը»։
Այլընտրանք ստեղծելու, իրավիճակն ու կարծիքները բալանսավորելու ողջ բեռն այս պահին ընկած է հանրային մի քանի տասնյակ գործիչների վրա՝ մարդկանց այն խումբը, որ մի կողմ է դրել անձնական ամբիցիաները, զանգվածներին սիրաշահելու էժան ցանկությունն ու ամենօրյա ռեժիմով փորձում է խափանել աղետը։
Ղարիբաշվիլին, իրենից անկախ, նաև հայկական իրականությունը բաժանեց մի քանի մասի.
- նրանց, ովքեր պատրաստ են կասեցնել աղետը,
- նրանց, ովքեր թամաշայի մեջ են՝ սպասելով աղետին,
- և նրանց, ովքեր հենց իրենք էլ բերում են այդ աղետը մեր երկիր։
Հակասական վիճակում ենք. մի կողմից ակնհայտ է, որ առաջին խմբի ռեսուրսը փոքր է իշխանության գործունեության և հակընդդեմ դաշտի պասիվության պայմաններում, իսկ մյուս կողմից այդ խմբի մարդկային որակը հուշում է, որ կա զգալի պոտենցիալ՝ վիճակը փոխելու։ Բացասական մյուս գործոնը ժամանակն է, որն ակնհայտորեն քիչ է։
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ