Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Ազգային անվտանգության ծառայությամբ ես մեզ եմ սպառնացել, ոչ թե մյուսներին. լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ՀՀԿ-ի ցուցակով պատգամավորության թեկնածու Վիգեն Սարգսյանը հայտարարել էր, որ Փաշինյանը թեկնածուներին ԱԱԾ-ով է սպառնում:
Նրա խոսքով` ինքն այդպես է ասում, քանի որ իրենց մեղադրում են, որ դավադրության մեջ են Արցախը հանձնելու համար: «Եթե լռության մատնենք, պիտի ասեն` ծածկադմփոց եք անում այս կարևոր հայտարարությունը: Բա ո՞ւր են նայում իրավապահ մարմինները: Կարծում եմ` ԱԱԾ-ն այդ հայտարարության հեղինակներին պետք է հրավիրի և ընտրություններից առաջ դա անի: Պետք է պարզել, եթե մենք, իրոք, դավադրության մեջ ենք, մեր ժողովուրդն էլ պետք է դա իմանա և մեր նկատմամբ համապատասխան միջոցներ ձեռնարկի: Իսկ եթե պարզվի, որ դա սուտ է, այդ ժամանակ առնվազն պետք է իմանանք, որ ոմանք ստախոս են, ընդ որում` էժանագին»,- ասաց Փաշինյանը:
Դեկտեմբերի 1-ին Նիկոլ Փաշինյանը Գորիսում հայտարարել էր, որ որոշ մարդկանց սադրիչ քաղաքական հայտարարություններով կզբաղվի ԱԱԾ-ն և ռազմական հակահետախուզությունը։