Փոխարժեքներ
07 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.93 |
EUR | ⚊ | € 424.27 |
RUB | ⚊ | ₽ 4.02 |
GBP | ⚊ | £ 505.41 |
GEL | ⚊ | ₾ 141.01 |
Նորանկախ Հայաստանը տարածաշրջանային ռազմաքաղաքական լուրջ գործոն էր դարձել հիմնականում Զինված ուժերի և դիվանագիտության ոլորտում ունեցած հաջողությունների շնորհիվ։ Տարբեր երկրներում դիվանագիտական ծառայություն մատուցուղ մեր պետության ներկայացուցիչը հպարտանում Էր գիտակցումից, որ իրեն ընկալում են որպես տարածաշրջանում լուրջ ստորագրություն արձանագրած երկրի ներկայացուցիչ։ Ես նույնպես Սանկտ Պետերբուրգում(2000-08թթ.),որպես Հայաստանի ներկայացուցիչ և դիվանագիտական կորպուսի դուայեն(ղեկավար), բազմաթիվ անգամներ վայելել եմ նման պահեր։ Այս մասին ֆեյսբուքում գրել է «Ակունք» քաղաքական վերլուծությունների կենտրոնի ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
«Քայլարածների իշխանությունը հիմնավորապես ջախջախեց մեր պետության համար կարևորագույն այս երկու հենասյունները։ Դիվանագիտության ոլորտը այսօր լցված է հիմնականում ոլորտի հետ առնչություն չունեցող դիլետանտներով, ովքեր, որպես ազդեցության գործակալներ, Հայաստանը վերածել են աշխարհաքաղաքական ծաղրի առարկա։
Ու քանի դեռ գլխավոր քայլարածն է հայեցակարգում և իրականացնում մեր կապն արտաքին աշխարհի հետ, մեր դիվանագիտությունը շարունակելու է մնալ ծիծաղի առարկա մյունխենյա-բրյուսելյա-մոսկովյա հարթակներում։
Օրվա առիթով շնորհավորում եմ այն դիվանագետներին, ովքեր չդարձան իշխանատենչ կապիտուլյանտին հանցակիցներ՝ Արցախը արյունածոր վերքի վերածելու և Հայաստանի արժանապատվությունը գլխատելու ազգադավ գործընթացքին»,- գրել է նա։