Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նարեկ Մանթաշյանը անկոտրում էր և երեկվա հանրահավաքով շատ տպավորված էր։ Ցավոք, նա ֆիզիկապես չէր կարող ներկա լինել հանրահավաքին, բայց ներկա են եղել նրա ընտանիքի անդամները, որդին․ ՔԿՀ-ում Մանթաշյանի հետ տեսակցությունից հետո լրագրողներին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
«Նարեկ Մանթաշյանը խնդրել է փոխանցել, որ պայքարը շարունակվում է, շարունակվում է նոր թափով, և երեկվա մեր հանրահավաքը դրա մասին էր։ Սա մեկնարկն էր, և սա ունենալու է շարունակականություն։ Նարեկ Մանթաշյանը ևս վերահաստատեց դրա կարևորությունը»,- ասաց նա։
Պատգամավորի խոսքով՝ իրենց այցը Նարեկ Մանթաշյանին խորհրդանշական է։
«Մենք այլ գործընկերների, ցավոք, չկարողացանք տեսնել, որովհետև միայն Նարեկ Մանթաշյանի տեսակցությունների արգելանքն է դուրս եկել, բայց մեր այցը խորհրդանշական էր, որ պայքարը շարունակվում է՝ անկախ նրանից, թե մեզ որքան կճնշեն, դեռ ում կբերեն, պայքարը շարունակում են բոլոր այն մարդիկ՝ մեր համախոհները և մեր ընկերները, որոնք գտնվում են այս շենքում կամ ՀՀ այլ կալանավայրերում»,- ասաց պատգամավորը։
Խամոյանը, կարևորելով ընդդիմության ապրիլի 5-ին հրավիրած հանարահավաքը,նշեց, որ այդ հանրահավաքում մի քանի միֆեր կոտրվեցին։
«Առաջին միֆը, թե հայ ժողովուրդը երես է թեքել Արցախից․ երեկ 15-17 հազար մարդ է ներկա է գտնվել հանրահավաքին, մարդիկ իրենց ներկայությամբ ցույց տվեցին, որ Արցախի կողքին են, որ Արցախը միևնույն չէ հայ ժողովրդի համար։ ՀՀ-ում ապրող քաղաքացիների համար դա ամենակարևոր արձանագրումն էր։ Երկրորդ կարևոր արձանագրումը՝ սին էին բոլոր՝ այս ընթացքում հնչած խոսքերը, որ խորհրդարանական ընդդիմությունը չունի այլևս աջակցություն, կորցրել է իր աջակցությունը խորհրդարան գնալուց հետո, դա ևս փշրվեց։ Եվ ամենակարևորը՝ ժողովրդի անունից երեկ կայացված սկզբունքների հրապարակումն էր, հայտարարության տեքստի, կարելի է ասել՝ հռչակագրի ընդունումը․․․»,- նշեց Խամոյանը՝ վերահաստատելով, որ պայքարը շարունակվում է և նոր թափ է ստանալու։
Մանրամասն՝ տեսանյութում։