կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-19 21:16
Հասարակություն

Մեր հայրենիքը մաս-մաս տալիս են թշնամուն, բայց ցինիկաբար հպարտանում են փռած ասֆալտով. Ագնեսա Խամոյան

Դեռ մեկ շաբաթ առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ քանի սահմանին կրակում են, սահմանազատում չի կարող տեղի ունենալ, իսկ երեկ կառավարության նիստում ասաց, որ Ռուսաստանը մեզ համար ընդունելի երեք տարբերակ է առաջարկել և արդեն պատրաստվում են այդ գործընթցաը սկսել։ Ինչպե՞ս կարող եք այս պայմաններում սահմանազատման և սահմանագծման աշխատանքները սկսել։ Գերիների մասով՝ հիմա կարծես սկսել են պաշտոնական մակարդակով մեղադրել գերիներին գերի ընկնելու մեջ․ միտումը ո՞րն է։ Երեկ էկոնոմիկայի նախարարն ասում էր, որ իրենք կարեկցում են զոհվածների, գերիների ընտանիքներին, բայց հաստատակամ են երկարատև խաղաղության հասնելու գործում։ Հիմա այդ խաղաղության գործընթացն ինչպե՞ս են սկսելու, ինչպե՞ս է դա հնարավոր։ Այս և այլ հարցերի մասին Yerevan.Today-ի տաղավարում զրուցել ենք ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հետ։