Փոխարժեքներ
11 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.87 |
EUR | ⚊ | € 415.64 |
RUB | ⚊ | ₽ 3.93 |
GBP | ⚊ | £ 503.74 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
NEWS.am-ը գրում է․
««Հայաստան» խմբակցության պատգամավորների ռոտացիան մշտական խորհրդարանական հանձնաժողովներում կապված է բացառապես մեր պատգամավորների մտավոր ներուժը հանուն ընդհանուր գործի առավելագույնս օգտագործելու եւ հանձնաժողովներում նրանց աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու հետ։ Այս մասին մարտի 15-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
Պատգամավորը հաստատեց, որ փոփոխությունների արդյունքում կզբաղեցնի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամի պաշտոնը, իսկ Պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովում Արթուր Ղազինյանին կփոխարինի Աննա Գրիգորյանը, ով քաջատեղյակ է Սյունիքի խնդիրներին եւ պատրաստ է իր հնարավորություններն օգտագործել աշխատանքում:
Նրա խոսքով՝ որոշումը կայացվել է «Հայաստան» խմբակցության վերջին արտագնա նիստին, եւ այն չպետք է զարմանք առաջացնի, դա բնական գործընթաց է։
«Իսկ Արթուր Ղազինյանի՝ Պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի կազմում լինելու որոշումը պայմանավորված էր 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման հանձնաժողովի աշխատանքներին նրա մասնակցությամբ։ Սակայն, հաշվի առնելով իշխանությունների պահվածքը, որոնք ձախողեցին Ղազինյանի՝ Պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում ընտրվելը եւ 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման հանձնաժողովի աշխատանքը աբսուրդի վերածեցին, մեր պատգամավորը ոչ նպատակահարմար համարեց շարունակել աշխատանքն այս հանձնաժողովում»,- ընդգծեց նա։
Խամոյանը հիշեցրեց «Հայաստան» դաշինքի՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող 9 հոգուց կազմված անկախ հանձնաժողով ստեղծելու այլընտրանքային նախաձեռնության մասին:
«Իշխանություններն այս նախաձեռնության հետ կապված իրենց որոշմամբ ցույց կտան՝ արդյո՞ք իսկապես ցանկանում են բացահայտել 44-օրյա պատերազմի հանգամանքները, թե՞, դեմ քվեարկելով, ցանկանում են արդարացման ակտի հասնել»,- հավելեց պատգամավորը»։