Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նիկոլական դատախազությունն ու քարոզչամեքենան «հպարտ» պողոսներինամեն օր կերակրում են քրեական սերիալներով։ Դա 2018–ի մայիսից սկսած պարբերաբար արվել է, բայց տարբեր ինտենսիվությամբ։ Հիմա բարձր ինտենսիվության փուլում ենք։ Դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանն իր իշխանության համար վախենում է և բացի այդ՝ շատ կեղտոտ բաներ է պատրաստվում անել պետության դեմ (քաղաքական հետապնդումները, թալանի մասին պատումներն ուշադրություն շեղելու և վախի մթնոլորտ ձևավորելու համար են)։
Չի բացառվում որ Նիկոլը «հարվածի՛ր յուրայիններիդ, որպեսզի օտարները վախենան» ծրագրի շրջանակներում սեփական թիմից էլ մարդկանց բռնի կամ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկի։ Կոնի վրա այնպիսի բաներ են դրված, որ Նիկոլին մեծ ցնցումներ են պետք ու նա «փուռն» է տալու նաև թիմակից կոչվածներին։
Ինքն Արցախը հանձնել է Ադրբեջանին ու Արևմուտքին խոստացել, որ հակառուսական արշավ կսկսի՝ Արցախից ու Հայաստանից ռուսական ռազմական ներկայությունը վերացնելու նպատակով։Ավելի ճիշտ՝ Նիկոլն արդեն միացել է հակառուսական կոալիցիային և ամբողջությամբ տեղավորվել թուրք–ադրբեջանական օրակարգի մեջ։ Նա հասկանում է, որ այս ամենը շատ դժվար է լինելու մարսել, ուստի փորձում է «բռնոցի–բռնոցի» խաղալով՝ իրավիճակը պահել սեփական վերահսկողության տակ։ Ընդ որում՝ Նիկոլն Ադրբեջանի հետ նույն քարոզչական դաշտում է գործում․ «պասերով» են խաղում։ Մասնավորապես՝ Գրիգորի Խաչատուրովիձերբակալությանն անմիջապես հաջորդեց ադրբեջանական ագիտպրոպի առաջատար լրատվամիջոցի գրառումը, թե, իբր, Խաչատուրովն ուզում էր ռազմական հեղաշրջում կազմակերպել, դրա համար էլ ձերբակալել էին։
Ադրբեջանում չեն թաքցնում, որ դողում են Նիկոլի համար։ Իրենց համար շատ կարևոր է, որ Նիկոլը մնա ու մինչև վերջ կյանքի կոչի «Ղարաբաղն Ադրբեջան է, և վե՛րջ»ծրագիրը, որին անմիջապես կհաջորդի «Հայաստանն Արևմտյան Ադրբեջան է, և վե՛րջ» ծրագրի իրագործումը։
Նիկոլն աշխարհքաղաքական արկածախնդրության մեջ է ներքաշել Հայաստանը, ինչը հղի է սարսափելի հետևանքներով։ Ինքը գիտի այդ մասին, դրա համար էլ կրիմինալ սերիալներ է մատուցում հանրությանը, որպեսզի տեղեկատվական աղմուկի մեջ կորչի կարևոր թեման։ Համ էլ՝ կոռուպցիայի դեմ պայքարի իմիտացիա է անում, որպեսզի իր, այսպես կոչված, լեգիտիմության վերջին փշուրները չվերանան։
Ինչպես հայտնի է՝ միջազգային հայտնի կառույցը կոռուպցիոն առումով 2022–ին 2021–ի համեմատ վիճակի վատացում էր արձանագրել Հայաստանում։ Նիկոլին դրսից այդպիսով ցույց են տալիս, որ շատ լավ գիտեն իր ու նեղ շրջապատի թալանի մասին, ու եթե հանկարծ ինքը շեղվի հակառուսական գծից, անմիջապես նրա վրա կփակցնեն թալանչու պիտակը, բազմաթիվ փաստերի արտահոսք կկազմակերպեն ու կլուծեն նրա հարցերը։ Նիկոլը վախենում է դրանից ու դրա համար էլ կատարում է իր խոստումները՝ թավշյա էնտուզիազմով։
Այնպես որ առջևում նոր տեսարաններ են սպասվում, քանզի Նիկոլը մտնում է հանձնողական քաղաքականության վերջնախաղի փուլ։ Սա նաև հայ ժողովրդի վերջնախաղն է՝ կա՛մ կհամակերպվի այս վիճակի հետ, կա՛մ ոչ։
Աղբյուրը՝ 7or.am