Փոխարժեքներ
05 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.99 |
EUR | ⚊ | € 426.85 |
RUB | ⚊ | ₽ 4.07 |
GBP | ⚊ | £ 509.55 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
«Sputnik Արմենիա»-ն գրում է.
«Ամուլսարի հանքավայրի շահագործումը վերսկսելու մասին համաձայնագրի արդյունքում Հայաստանի կառավարությունը կստանա «Lydian Armenia»-ի բաժնետոմսերի մի մասը։ Տեղեկությունը հայտնում են Sputnik Արմենիայի աղբյուրները:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր հայտարարեց, որ իշխանությունն ընկերության հետ 250 մլն դոլարի փաստաթղթերի փաթեթ կստորագրի, ինչը թույլ կտա սկսել հանքի շահագործումը:
Նշենք, որ 2021 թվականի սեպտեմբերին պետությունը «Գեոպրոմայնինգ» ընկերությունից ստացավ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 15%-ը ։ 2022 թվականի մարտին բաժնետոմսերի ևս 6,875% նվիրաբերվեց։
Նշենք, որ 2021 թվականի սեպտեմբերին պետությունը «Գեոպրոմայնինգ» ընկերությունից ստացավ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 15%-ը։ 2022 թվականի մարտին բաժնետոմսերի ևս 6,875% նվիրաբերվեց։
Հիշեցնենք` Ամուլսարը ոսկու երկրորդ խոշոր հանքավայրն է Հայաստանում: Գտնվում է ՀՀ Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին, Զանգեզուրի լեռնաշղթայի հյուսիս, հյուսիսարևմտյան ճյուղավորումների ջրբաժանային մասում, 2500-2988 մ բացարձակ բարձրությունների վրա:
Այն ղեկավարում է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն, որը միջազգային «Lydian international» ընկերության դուստր ձեռնարկությունն է:
Տևական ժամանակ է` հանքավայրը չի գործում։ Լիբանանյան «Էլարդ» ընկերությունն Ամուլսարի հանքի շահագործման ընթացքում իրականացրել էր շրջակա միջավայրի ռիսկերի գնահատում:
Ընկերության ներկայացուցիչները ուսումնասիրել էին դեռևս 2016 թ.-ին «Լիդիան Արմենիա» ընկերության պատրաստած շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը և հայտարարել հնարավոր ռիսկերի մասին: Միևնույն ժամանակ Հայաստանի քննչական կոմիտեի ներկայացուցիչները նշել են, որ ռիսկերը կառավարելի են: