կարևոր
17227 դիտում, 9 ամիս առաջ - 2024-02-07 17:27
Տնտեսական

Պետության կողմից տարբեր բիզնեսներում «փայ մտնելու» արատավոր երևույթի մասին․ Թադևոս Ավետիսյան

Կառավարության հետ հարցու պատասխանի ժամանակ «Հայաստան» Խմբակցութան պատգամավոր Թադևոս Ավետիսյանն ասաց, որ իր հարցը վերաբերվոմ է՝ պետության կողմից տարբեր բիզնեսներում «փայ մտնելու» արատավոր երևույթին։

« Օրերս տեղեկացանք, որ հեռահաղորդակցության ոլորտի «ՄՏՍ Հայաստան» ընկերությունը վաճառվում է և դրա բաժնետոմսերի 20%-ը անհատույց փոխանցվելու է ՀՀ կառավարությանը։

Առաջին անգամ նման գործարքի ականատեսը եղանք 2021 թվականին։ Այս դեպքում ևս ընկերության բաժնետոմսերի վաճառքին զուգահեռ՝ ՀՀ կառավարությունը անհատույց դարձավ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 15%-ի համասեփականատերը։

Հաջորդը՝ Ամուլսարի հանքավայրի շահագործումը վերսկսելու մասին համաձայնագիրն է, որին զուգահեռ ՀՀ կառավարությունը անհատույց ստացավ «Lydian Armenia»-ի բաժնետոմսերի 12,5%-ը։

Պետության հետ համատեղ ներդրման ձախողված օրինակ է «Ֆլայ Արնա» ավիաընկերության հիմնումը, որի49 տոկոսը պետական է ևհիմնադրվելուց շուրջ մեկ տարի անց այն արդեն սնանկանում է։

Սրանք միջազգային դրական փորձին և բիզնես տրամաբանությանը չհամապատասխանող միտումներ են, ամենատարբեր բարձր ռիսկերով։

Հիմա հարցերը․

1․ Ո՞րն է գաղտնի պայմանավորվածություններով նման շքեղ «նվիրատվությունների» իրական շարժառիթը։

2․ Պետությունը գաղտնի ի՞նչ պարտավորություններ է ստանձնելայս գործարքներով։

3․ Արդյո՞ք այս գործարքների իրական բնույթը ձեր կողմից բիզնեսում անօրինական փայ մտնել չիհարկային տեռորի գործադրմամբ՝ չվճարված հարկային կամ այլ պարտավորություններն ու խախտումները զիջելու և չպատժվելու դիմաց։

4․Պոտենցյալ ներդրումների առումով գնահատվե՞լ են այն նոր ռիսկերը, որոնք անխուսափելիորեն առաջ են գալիս գործող բիզնսներից փայ խլելու հետևանքով։

Այսինքն՝ իրականում բիզնեսը զիջում է կա՛մ վախից դրդված, կա՛մ նախկինում թույլ տրված անօրինականությունները պետության կողմից կոծկելու համար, կա՛մ հետագայում հարկային տեռորց և դրա հետևանքներից զերծ մնալու նպատակով»,-ասաց Թադևոս Ավետիսյանը։