Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ նիստում պատգամավոր Նիկոլ Փաշինյանը քննադատեց ավտոկայանատեղիների կարմիր գծերը և արագաչափերի ու տեսագրող սարքերի տեղադրումը:
Հիշեցնենք, որ ԱԺ նիստում քննարկվում է ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունների կողմից համատեղ ներկայացված` կառավարության և Երևանի քաղաքապետարանի կողմից 2012–13թթ. ընթացքում ազգաբնակչության և տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ լրացուցիչ վճարներ, տուրքեր և տուգանքներ, արագաչափեր, նկարահանող սարքեր, վճարովի ավտոկայանատեղիներ, Երևանի մարդատար ուղևորափոխադրումների ուղեվարձի բարձրացում, չշահագործվող ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության տուգանքներ սահմանելու միջոցով թաքնված հարկային բեռի ավելացման հիմնավորվածությունն ու հետևանքներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կառավարության բերած փաստարկները, թե օրենքը նպաստում է կոռւոպցիայի նվազմանը, չի համապատասխանում իրականությանը:
«Հարգելինե'րս, ինչպես նախկինում, հիմա էլ վերցնում են առձեռն: Եվ հետո, եթե սա կոռուպցիայի դեմ պայքար է, սա շատ վատ պայքար է, որովհետև ամենակոռումպացված պետավտոտեսուչը չի տուգանի վարորդին այն բանի համար, որ անվադողը շոշափել է հոծ գիծը: Ասում են` էս միջոցառումների արդյունքում մահվան դեպքերը կրճատվել են: Սա էլ չի համապատասխանում իրականությանը, որովհետև, հակառակ ձեր խոսքերի, մի բան էլ ավելին է եղել: Հաջորդ փաստարկն այն է, որ ասում են՝ խախտում են անում, բա չտուգանե՞նք: Իհարկե, տուգանեք, բայց մենք ուզում ենք խախտումները նվազեն, ոչ թե որոգայթներ լարեք, որ վարորդներն ուզեն-չուզեն` գան, ընկնեն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ ժողովրդի 99%-ը համոզված է, որ արագաչափեր տեղադրող ընկերության հետևում կանգնած է Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը: «Եվ եթե նա միշտ հայտնի է եղել որպես սրա-նրա հետ փայ մտնող, հիմա փայ է մտել ամեն վարորդի հետ»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ պետք է վետո դնել նոր արագաչափերի տեղադրման վրա, իսկ արագաչափերը պետք է հանվեն ավտոճանապարհներից: