Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը և' նախորդ իշխանության, և' այս իշխանության հետ համամիտ չէ, որ տրանսֆերտները պետք է հարկվեն: Այս մասին նա հայտարարեց այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին:
«Տրանսֆերտները մեր երկրի համար լուրջ նաշանակություն ունեն: Չեմ ուզում պատմական էքսկուրսներ անել 90-ական թվականներ, երբ մենք ունեցել ենք լուրջ խնդիրներ և տրանսֆերտների հաշվին կարողացել ենք պահպանել մեր կայունացումը»,- ասաց նա:
Բաղդասարյանի կարծիքով` պետք է դրան շատ ուշադիր վերաբերվել: Ըստ նրա` այդպես տրանսֆերտների օրինական ճանապարհները կվերանան: «Մարդիկ պետք է, վերջ ի վերջո, ցանկություն ունենան իրենց հարազատներին օգնելու և տարբեր եղանակներով Հայաստան փող ուղարկելու, ուստի պետք է գնան ավելի շատ զարտուղի ճանապարհներով: Այդպես տրանսֆերտների քանակը կտրուկ կնվազի: Մենք պետք է զգույշ լինենք այդ քայլերի մեջ: Այդ պատճառով ես բոլոր ժամանակներում դեմ եմ եղել այդ մոտեցմանը»,- ասաց ՀՀԿ-ականը:
Նա հավելեց, որ եթե մարդու` դրսից եկող գումարները պակասում են, դա դժգոհություն պետք է առաջացնի: «Պետք է ասվի, որ իմ հարազատին ուղարկած գումարի մեջ պետությունը ուզում է «փայ դառնալ: Հանրությանը դժվար է բացատրել: Այսօր միտինգին կանգնած մարդկանց 70 տոկոսն ուզում է թոշակներն ու աշխատավարձերը բարձրանան, բայց հարկեր չվճարեն: Այս հանրությունը չի կարողանում ընկալել, որ եթե տրանսֆերտները հարկվեն, դրա հաշվին իրենց աշխատավարձերն ու թոշակները կբարձրանան, նրանց դա չի հետաքրքրում, պարզապես նրանք իրենց կոնկրետ եկամտի մասին են մտածում` ինչո՞ւ պետք է իմ ուղարկած գումարը երկամտահարկով հարկվի: Սա մեծ դժգոհություն է առաջացնելու»,- եզրափակեց նա:
Նշենք, որ ՊԵԿ-ը շրջանառության մեջ է դրել նոր աղմկահարույց նախագիծ, ըստ որի՝ 2020 թվականից 18-65 տարեկան ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է սեփական եկամուտները պարտադիր հայտարարագրեն: Հայտարարագրման արդյունքում կորոշվի՝ քաղաքացին ունի՞ հարկման ենթակա եկամուտ, թե՞ ոչ: Ըստ այդմ` նախատեսվում է, որ տարեկան 23 տոկոս հարկ պետք է վճարեն պետությանը, օրինակ, խոպանից փող ստացողները: