կարևոր
6571 դիտում, 7 ամիս առաջ - 2024-04-10 11:19
Քաղաքական

ՀՀ դե-ֆակտո պարագլուխն այսօր ԱԺ-ում կրկնել է լևոնաթուրքական քարոզչությունը․ Էդգար Էլբակյան

ՀՀ դե-ֆակտո պարագլուխն այսօր ԱԺ-ում կրկնել է լևոնաթուրքական քարոզչությունը․ Էդգար Էլբակյան

ՀՀ դե-ֆակտո պարագլուխն այսօր ԱԺ-ում կրկնել է լևոնաթուրքական քարոզչությունը, թե իբր կա պատմական Հայաստան և իրական Հայաստան, և պետք է ընտրել երկրորդը, որովհետև առաջինն ընտրելով՝ կորցնում ենք իրականը։ Այս մասին գրում է քաղաքագետ Էդգար Էլբակյանը։

«Ավելին՝ փաստացի ՀՀ անունից դե-ֆակտո հանդես եկող մարդը կրկնել է ցեղասպանությունն արդարացնող թուրքական քարոզչական թեզերը, որ «հայերն անկախություն էին ուզում, մենք էլ պատժեցինք»՝ ասելով, որ «Պատմական Հայաստանի մեր տեսլականը մեզ միշտ կառաջնորդի դեպի ցեղասպանության թակարդը»։

Կրկնում եմ՝ սա ոչ այլ ինչ է, քան թուրքական քարոզչության տարածում որպես ՀՀ ղեկավար հանդես եկող մարդու կողմից։ Սրանով են թուրքերն արդարացնում իրենց ոճիրը։ Սա ամենաիսկական զոհահալած (victim blaming) խոսույթ է՝ ներշնչված թուրքական թելադրանքից։

Իսկ ցեղասպանության իրական պատճառը թուրքերն են, ոչ թե իրենց հայրենիքի տարածքում թուրքերից անկախ ապրելու ցանկություն ունեցող հայերը։ Իսկ ցեղասպանությանը նպաստողները հայության դիմադրական ոգին գցողներն են, ոչ թե բարձրացնողները»։

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե պատմական ու իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար, և, որ, իբր, պատմական Հայաստանի տեսլականը մեզ միշտ կառաջնորդի դեպի ցեղասպանության թակարդը։