Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Փաստ» օրաթերթը գրում է․
Վերջին օրերին նկատելի ակտիվացել է քպական պատգամավոր Արսեն Թորոսյանը: Խոսքը, սակայն, պատգամավորական գործունեության մասին չէ: Բանն այն է, որ նա ինտենսիվ գրառումներ է անում կամ հարցազրույցներ տալիս հատկապես մայրաքաղաքի ճանապարհային երթևեկության, բետոնապատնեշների ներկման, ճանապարհատրանսպորտային պատահարների, ճամփեզրերին լքված «ավտոմեքենաների» և մի շարք այլ նմանատիպ հարցերի մասին:
Կա տեսակետ, որ Արսեն Թորոսյանը հենց այնպես չի ակտիվանում. դա նշանակում է, որ կա՛մ իր բարձրացրած հարցերի հետ կապված շուտով փոփոխություններ են նախատեսվում, կա՛մ իր անձի հետ կապված կոնկրետ ակնկալիքներ ունի: Օրինակ՝ թիմում խոսում են, որ նա մեկ էլ այսպես «թեմատիկ» ակտիվացել էր, երբ ակնկալում էր, որ իրեն նորից առողջապահության նախարար կնշանակեն:
Ըստ այդմ, վերջին ակտիվացման հետ կապված ներիշխանական «կուլիսներում» կարծում են, որ նա ուզում է ցույց տալ, թե ինքն է Երևանի ավագանու ընտրություններում իշխող ուժի առաջին համարի ամենալավ թեկնածուն:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում