Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Մայիսի 3-ին ԼՂՀ-ում մահացել են 2 ժամկետային զինծառայողներ: Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հայտնեց, որ հայտնաբերվել են 2 զինծառայողի՝ Կորյուն Հարությունյանի և Իգոր Հակոբյանի դիերը:
«Արտաքին զննությամբ` հրազենային, բեկորային վնասվածքներ չեն ունեցել զինծառայողները: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»,- ասաց նա:
19-ամյա Կորյուն Հարությունյանը Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքից էր: Համայնքի ղեկավարը` Գարեգին Բոգյանը, տեղեկացրեց, որ Կորյունին 6 ամիս էր մնացել, որպեսզի զորացրվեր: «Տղային Ջաբրայիլից պետք է տեղափոխեին, և հենց այդ գիշերն էլ տեղի է ունեցել դեպքը: Հայր, մայր, քույր ու եղբայր ունի: Եղբայրը պայմանագրային զինծառայող է` գյուղի զորամասում է ծառայում, իսկ քույրն ամուսնացել, գնացել է գյուղից: Հայրն ու մայրը չեն աշխատում, եղբայրն է ընտանիքը պահում»,- ասաց նա:
Երեկ զինվորի աճյունը Ղարաբաղից տեղափոխել են Գեղամասար: Զինծառայողի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը: