Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն մոտ 40 օր Արցախը շրջափակման մեջ է. սա հսկայական ժամանակահատված է ծայրահեղ պայմաններում գտնվելու եւ ճիշտ եզրահանգումներ անելու համար:
Նախ, չի կարելի թույլ տալ, որ այս ստորացուցիչ իրավիճակը երկար շարունակվի, մարդիկ կհուսալքվեն ու կհյուծվեն, թեպետ դիմակայելու եւ համբերելու ուժ կա ու դեռ կլինի: Համակերպվել չի կարելի, համակերպումը նվաստացուցիչ է ու բարոյալքող:
Ապա՝ անիմաստ է միջազգային կառույցներից եւ ՀՀ կառավարությունից իրական օգնություն սպասելը, երկուսն էլ համաչափ անգործունակ են այս դեպքում, բայց անգործունակության տարբեր պատճառներով:
Հետո՝ հենվել սեփական կարողությունների եւ հայության դիմադրողական տարբեր օջախներից եկող օժանդակության վրա: Այսպես բավականաչափ ուժեղ կլինենք, եւ կարող ենք ինքներս հանգուցալուծել մեզ դեմ տրված այս ծանր-գլուխկոտրուկ խնդիրը: Այո, շատ կարեւոր ու ոգեւորիչ կլիներ, եթե հենց մե՝նք հասնենք Արցախի ապաշրջափակմանը՝ մեր վճռականությամբ, հնարամտությամբ ու պատվախնդրությամբ: Դա հնարավոր է անել, եթե խնդիրը շեշտակի դրվի հենց այդպես: Զուգահեռ՝ թող էլի քննարկումներ ու բանակցություններ կայանան տարբեր ուղղություններով:
Ադրբեջանցիները հնարամտորեն են փակել միջանցքը՝ <<էկոակտիվիստներ>> տեղակայելով այնտեղ: Օրիգինալ միջոց են գտել, ինչ ուզում եք ասեք: Մենք ավելի մեծ օրիգինալությամբ պիտի վարվենք՝ անսպասելի, եթե կուզեք՝ խենթ գործողությամբ: Ձեւը թող գտնեն մեր անվտանգությանը կոչված ծառայությունները, դա նրանց պարտքն է, նրանք վարձատրվում են պետության կողմից հենց նման պարտականնությունների համար: Պարզապես պետք չէ մոռանալ, որ միշտ էլ հակազդելու միջոցներ կան: Կան ելքեր նույնիսկ անհուսալի թվացող իրավիճակներում:
Հրանտ Ալեքսանյան