|
Փոխարժեքներ
11 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Հայաստանում գտնվող արցախցի 16 երեխա րոպեներ առաջ վերադարձել է Արցախ: Այս մասին հայտնել է Արցախում գտնվող հաղորդավար Էրիկ Անթառանյանը:
«16 երեխա Եվրոտեսիլի հայտնի խմբից վերջապես կարողացավ միավորվել իրենց ծնողների հետ: Չէի ուզում այդ լուրը հայտնել, մինչեւ երեխաները չէին հասել Ստեփանակերտ »,-ասաց նա Ֆեյսբուքյան լայվով:
Նշենք, որ Արցախ վերադարձած երեխաները Մանկական Եվրատեսիլ մեկնած Անաիդա Գաբուզյանի երգչախմբի անդամներն են, նրանք Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների միջնորդությամբ են վերադարձել Արցախ։
Երեխաները շրջափակման պատճառով 37 օր ապրել են Գորիսում:
Հիշեցնենք, որ Արցախը 37 օր գտնվում է լիակատար շրջափակման մեջ, այնտեղ հումանիտար ճգնաժամ է: