կարևոր
5122 դիտում, 7 ամիս առաջ - 2024-04-12 13:25
Քաղաքական

Եթե իշխանությունը «ռադ կլինի», ապա ընդդիմությունը կգնա հրաժարականին․ Արծվիկ Մինասյանը՝ Ալեն Սիմոնյանին

«Ուժեղ Հայաստանն է եղել և կա ընդդիմության օրակարգը, իսկ դրան խոչընդոտողները նիկոլականներն են, նիկոլիզմն է, ինչպես նաև ադրբեջանաթուրքական և նրանց ուղղորդմամբ գործող արտաքին գործակալական ցանցն է»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

«Սրանք այն հակառակորդներն են, որոնց դեմ մենք պայքարում ենք։ Այն, ինչն ինքը որպես լուծում է առաջարկում, բխում է իրենց երազանքից՝ չունենալ ընդդիմություն կամ ունենալ այնպիսի ընդդիմություն, ինչպիսին հիմա կեղծ «եվրոպիզմ» քարոզող և Հայաստանը դեպի կառափնարան տանող «ընդդիմադիր» դաշտի ներկայացուցիչներն են։ Սա իրենց երազած ընդդիմությունն է»,-նշեց Արծվիկ Մինասյանը։

Արծվիկ Մինասյանի խոքսով՝ ընդդիմադիրների համար մանդատները վայր դնելը մեկ վայրկյանի հարց է, այլ բան է, որ հանրային ընդվզում չեն տեսնում.

«Որևէ բան չի խանգարում, բայց եթե չկա հասարակական այն ընդվզումը, որը պետք է այս իշխանությանը հեռացնի, որը թույլ չի տա այս կառավարության վերարտադրումը․․․ Մենք այդ սցենարին ամբողջ ծավալով գնալու ենք, միայն հանրային լայն ընդվզում է անհրաժեշտ, եթե դա չկա, արկածախնդրություն է գնալ մի գործողության, որի հետևանքով նորից ուժեղացնում ես այս ազգադավ իշխանության գործողությունները»,-նշեց Արծվիկ Մինասյանը։
Մանրամասն ՝տեսանյութում։