|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․
«ԱԺԲ կոչվող հրոսակախումբը «հերոսաբար» շրջափակում է Գյումրի ռուսական ռազմաբազան, պահանջելով բացել Բերձորի միջանցքը։ Քաղաքագիտությունից տարրական գիտելիքներ ունեցող ցանկացած ոք գիտակցում է, որ ռուս խաղաղապահներն ու Գյումրիում տեղակայված ռազմաբազան միանգամայն տարբեր գործառույթներ ունեն։ Առաջինն՝ ապահովում է Արցախի անվտանգությունը և պարտավոր է կողմերի միջև չեզոքություն պահպանել, երկրորդը՝ որպես Հայաստանի դաշնակից երկրի ռազմաբազա՝ ապահովում է Հայաստանի անվտանգությունը, Թուրքիայի կողմից հնարավոր հարձակման դեպքում։ Չեմ կարծում, որ այս, ինչպես նշեցի տարրական ճշմարտությունը չեն հասկանում հավաքի կազմակերպիչները։ Իհարկե, հասկանում են։ Այդ դեպքում հարց է առաջանում․ ի՞նչ նպատակ է հետապնդում այս «հերոսական» ակցիան։
Նպատակը մեկն է, որպես առաջին քայլ հեռացնել հակամարտության գոտուց ռուս խաղաղապահներին և Արցախը հայաթափել, քանի որ 2020թ․ նրանց ծրագիրը լիակատար չիրականացվեց։Արդեն երկրորդ քայլով՝ հեռացնել ռուսական ռազմաբազան Գյումրիից և Հայաստանը դարձնել ոտքի կոխան Թուրքիայի համար։
Կարելի է հաստատապես պնդել, որ Բերձորի միջանցքի փակումն ու Գյումրիի ռազմաբազայի շրջափակումը կազմակերպված է նույն կենտրոնից։
Հետաքրքիր է, որ այս նույն «հերոսները» ժամանակին ավտոերթ էին անում դեպի Արցախ, «հերոսաբար» գրավում ՊՊԾ գունդը, իսկ 2020թ․ ոչ միայն զենք չվերցրեցին և չմասնակցեցին պատերազմին, հետագայում չապստամբեցին, այլև այսօր, փոխանակ հարձակվեն ադրբեջանցի «բնապահպան», իրենց համախոհների վրա և բացեն Բերձորի միջանցքը , իրենց համար անվտանգ, իրականում՝ պատվերով ակցիաներ են կազմակերպում»,-գրել է նա։