կարևոր
4762 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-29 17:33
Քաղաքական

Այդ համաձայնագրով հրաժարվելու են Արցախից, միջանցքի անվան տակ էլ հանձնելու են Սյունիքը․ Ավետիք Իշխանյան

Այդ համաձայնագրով հրաժարվելու են Արցախից, միջանցքի անվան տակ էլ հանձնելու են Սյունիքը․ Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․

«ՀՀ արտգործնախարար կոչված, իրականում՝ տարբեր օտար ծառայությունների գործակալը մեկնում է ԱՄՆ, իր ադրբեջանցի գործընկերոջ հետ «խաղաղության», իրականում ՝ հերթական կապիտուլյացիայի փաստաթղթի ճանապարհային քարտեզ համաձայնեցնելու համար։ Պարզից էլ պարզ է, այդ համաձայնագրով հրաժարվելու են Արցախից, միջանցքի անվան տակ, հանձնելու են Սյունիքը, նաև ԽՍՀՄ տարիներին Ադրբեջանի կողմից գրաված՝ այսպես կոչված անկլավները։

Բացի այդ, պարզ է նաև, որ Ադրբեջանը դուրս չի բերի զինված ուժերը 2021-2023թթ․ գրաված տարածքներից։Մի խոսքով, եթե թույլ տանք, այդ համաձայնագիրը կնշանակի Արցախի և Հայաստանի մահը։

Այնպես որ, ժամանակը չի սպասում, բոլոր իրական ընդդիմադիրները պիտի համախմբվեն և օր առաջ վռնդեն դավաճան իշխանությանը»։