Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Արցախցիների գլխավոր մտահոգությունն այդքան պարենի, վառելիքի ու դեղորայքի հետ կապված խնդիրները չի, որքան ապագայի նկատմամբ անորոշությունը։Շրջափակման հետևանքով արցախցիները մեծ դժվարությունների առաջ են կանգնած՝ այն որևէ մեկին չի շրջանցել։
Անհարմարություններ, լուրջ անհանգստություն, հիասթափություն, նյարդային իրավիճակ և, իհարկե, այս ամենը հաղթահարելու կամային մեծ հատկանիշներ։
Բայց կրկնում եմ՝ մարդիկ իրենց մեջ մեծ ուժ ունեն՝ սա էլ կհաղթահարեն, բայց բոլորի մոտ մեկ ԲԱՅՑ կա՝ ի՞նչ կլինի հետո։
Հետոն անորոշ է առաջին հերթին Ադրբեջանի ու Թուրքիայի ծավալապաշտական, առավելապաշտական քաղաքականության և Հայաստանում հաստատված օտար շահեր սպասարկող իշխանությունների ֆոնին։
Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ առաջացած բարդությունների հիմքում միայն փակ միջանցը չէ, այն Արցախի դեմ իրականացվող ագրեսիայի առանցքային, սակայն միակ բաղադրիչը չէ։
Միջանցքի փակումն Ադրբեջանի համար միջոց է՝ արագացնելու Արցախի հայաթափման գործընթացը, գլոբալ առումով՝ հանձնման պրոցեսը վերջնակետին հասցնելու համար։
Այս ճանապարհին, Ադրբեջանը փորձելու է նոր զիջումներ ստանալ նաև Հայաստանի հաշվին՝ միջանցք, ՀՀ-ից բռնազավթված տարածքների լեգիտիմացում, ապառազմականացում և այլն։
Յուրաքանչյուր օրը հայկական շահերի դեմ է աշխատում, իսկ այս վտանգավոր գործընթացը կանգնեցնելու որևէ լուրջ քայլ իշխանությունը չի իրականացնում, ավելին՝ պատերազմի շանտաժի ներքո հասարակությանը նախապատրաստում է նոր զիջումների։