|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Հունվարի 1-ից Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նոր գլխավոր քարտուղար է դարձել Ռուսաստանում Ղազախստանի նախկին դեսպան Իմանգալի Տասմագամբետովը։ Նա կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը կզբաղեցնի երեք տարի ժամկետով։
Տասմագամբետովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում փոխարինել է Ստանիսլավ Զասին, ով այդ պաշտոնը զբաղեցնում է 2020 թվականից, իսկ մինչ այդ եղել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետական քարտուղարը։
Իմանգալի Տասմագամբետովը 65 տարեկան է։ 1993-ից 1995 թվականներին նա զբաղեցրել է Ղազախստանի նախագահի օգնականի պաշտոնը, ապա եւս երկու տարի՝ փոխվարչապետի պաշտոնը։ 1997-ից 1998 թվականներին եղել է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, իսկ 1998-ից 1999 թվականներին՝ հանրապետության ղեկավարի առաջին օգնականը։
2002 թվականին նշանակվել է վարչապետ, իսկ 2003 թվականին՝ Ղազախստանի պետական քարտուղար։ Ավելի ուշ աշխատել է որպես Ալմաթիի (2004–2008) եւ Աստանայի (2008–2014) ակիմ (վարչակազմի ղեկավար):