|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Վաշինգտոնում հրաձգություն է տեղի ունեցել. այս մասին հայտնել է մայրաքաղաքի ոստիկանության մամուլի ծառայությունը, նշելով՝ այս պահին կա 1 զոհ և 8 վիրավոր։
Նշվում է՝ ոստիկանությունը կրակոցներ արձակելու մեջ կասկածում է սևամորթ 3 տղամարդկանց, ովքեր մեքենայով փախուստի են դիմել դեպքի վայրից։
Հրազենի գործադրմամբ հիշյալ դեպքին նախորդել է ևս մեկը։ Այն ժամանակ 12 մարդ վիրավորում է ստացել Իլլինոյս նահանգի Պիորիա քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով։ Տուժածներից 2-ի վիճակը գնահատվում է ծանր։
Հավելվում է՝ դեպքի առթիվ հետաքննություն է անցկացվում։
Ոստիկանությունը մանրամասնում է նաև, որ դեպքը տեղի է ունեցել գետափին։ Հրաձգության պահին այնտեղ մոտ 200 մարդ է եղել։