Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Ազերիգազը» հայտարարել է, որ կապ չունի գազամատակարարման դադարեցման հետ և «նման տեղեկատվության իմաստը միջազգային հանրությանը թյուրիմացության մեջ գցելն է»:
«Ըստ տարածված տեղեկատվության՝ այս անգամ իբր ադրբեջանական կողմը դադարեցրել է կապույտ վառելիքի մատակարարումը։ Սա, անկասկած, ծառայում է միջազգային հանրությանը թյուրիմացության մեջ գցելուն և միջազգային հասարակական կարծիքին սխալ ուղղությամբ տանելուն։ «Ազերիգազը» նշում է, որ Ադրբեջանը կապ չունի նշված հարցի հետ։ Այսպես, գազամատակարարումն իրականացնում է Հայաստանը, և այդ տարածքները ինտեգրված չեն մեր երկրի գազամատակարարման համակարգին»,- ասվում է հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ առաջիկա օրերին համապատասխան տեխնիկական ախտորոշում կիրականացվի գազատարի՝ Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներով անցնող հատվածում` նշելով, որ իբր եղանակային վատ պայմանների և լեռնային դիրքի պատճառով հնարավոր են խափանումներ: