|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ուկրաինայի հետ մշակվող բնական պաշարների վերաբերյալ գործարքը որևէ կապ չունի ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման բանակցությունների հետ։ Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին նշել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Թամմի Բրյուսը։
«Դա առանձին գործընթաց է։ Դա հրադադարի բանակցությունների մաս չէ և որևէ տարր չէ՝ ուղղված այդ աղետը դադարեցնելուն։ Դա այն է, ինչ կարևոր է Ուկրաինայի համար։ Եվ, իհարկե, դա տնտեսական գործընկերության հարց է», - ընդգծել է նա։
Պետդեպարտամենտի այս հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ուկրաինայի հետ բնական ռեսուրսներին վերաբերող գործարքը կարող է ստորագրվել ապրիլի 24-ին։ Ըստ նրա՝ գործարքի մանրամասները դեռ մշակման փուլում են։