|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
ՌԴ պաշտպանության նախարարությունը ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում արձանագրել է ադրբեջանական կողմից Մաղավուզ գյուղի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում: Այս մասին տեղեկանում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեության մասին ՌԴ ՊՆ տեղեկագրից:
«Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։ ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների հետ համատեղ ՌԽԶ-ի հրամանատարությունը տվյալ փաստի առթիվ քննություն է անցկացնում»,- ասված է տեղեկագրում։