|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ ապատեղեկատվություն է տարածում, հաղորդելով, թե հուլիսի 7-ին, ժամը 13:40-ի սահմաններում, հայկական ԶՈւ ստորաբաժանումները գնդակոծել են Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանագոտու ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ՊՆ-ն:
«Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ ՀՀ զինված ուժերը հրադադարի պահպանման ռեժիմը չեն խախտել։ Հայկական ստորաբաժանումները, անհրաժեշտության դեպքում, իրականացնում են միայն հակառակորդին հակազդելու գործողություններ»,-ասված է հաղոդագրությունում։