|
Փոխարժեքներ
26 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.52 |
| EUR | ⚊ | € 414.34 |
| RUB | ⚊ | ₽ 4.3127 |
| GBP | ⚊ | £ 481.45 |
| GEL | ⚊ | ₾ 139.55 |
Հուլիսի 29-ին Եմենի հյուսիսային հատվածում` Սաադա նահանգում, շուկաներից մեկի վրա հարձակում է տեղի ունեցել, որը խլել է ավելի քան 10 խաղաղ բնակչի կյանք: Այս մասին տեղեկացնում է Reuters լրատվական գործակալությունը` վկայակոչելով տեղի բուժհաստատություններին և հակամարտող կողմերին:
«Ալ Ջոմհուրի» հիվանդանոցի կառավարչի խոսքով` 13 մարդ մահացել է, ևս 23-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ Քաթաբիր տարածքից օդային հարվածների հետևանքով, որ կազմակերպված էր Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի կողմից, որը պայքարում է Եմենում Իրանի կողմնակից հութի ապստամբների դեմ:
Տեղական «Ալ Մասիրահ» հեռուստաընկերության տվյալներով` զոհերի թիվը հասել է 14-ի:
Հիվանդանոցի աշխատակցի տվյալներով` զոհվածների թվում 2 երեխա կա, ևս 1 երեխա վիրավոր է: Որոշ ժամանակ անց «Մասիրահ»-ը հաղորդել է ևս 4 զոհված երեխաների մասին: