Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հուլիսի 22-ին Ստամբուլում ստորագրվեց փաստաթղթերի փաթեթ՝ լուծելու համաշխարհային շուկաներ սննդամթերքի ու պարարտանյութի մատակարարման խնդիրը և կանխելու սովի տարածումը ամենաաղքատ երկրներում։ Համաձայնագրերից մեկը կարգավորում է Կիևի կողմից վերահսկվող սևծովյան նավահանգիստներից հացահատիկի արտահանման կարգը։ Ստամբուլում ստեղծված Միասնական համակարգող կենտրոնը, որը ներառում է Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների, պետք է ստուգի հացահատիկով բեռնված նավերը՝ զենքի մաքսանենգությունը կանխելու և սադրանքները բացառելու համար։
Միասնական համակարգող կենտրոնը սեպտեմբերի 12-ին հայտնել է, որ ուկրաինական երեք նավահանգիստներից (Օդեսա, Յուժնի, Չորնոմորսկ) փոխադրվել է 2,7 մլն տոննա հացահատիկ և այլ պարենային ապրանքներ, որոնցից՝ բեռների 53%-ը եգիպտացորեն, 23%-ը՝ ցորեն, 12%-ը՝ արևածաղկի մթերքներ, 6%-ը՝ գարի, 5% հլածուկ (рапс), 1%-ը սոյայի հատիկներ։
Այդ պարենի 28%-ը գնացել է ցածր և միջինից ցածր եկամուտ ունեցող երկրներ՝ Եգիպտոս (10%), Իրան և Հնդկաստան (5%), Սուդան և Քենիա (2%), ինչպես նաև Ջիբութի, Լիբանան, Սոմալի և Եմեն (1%): Զեկույցում նշվում է, որ նավերի 27%-ն ուղղվել է միջինից բարձր եկամուտ ունեցող երկրներ՝ Թուրքիա (19%), Չինաստան (8%) և Բուլղարիա (1%-ից պակաս)։
Նավերի ավելի քան 44%-ը գնացել է բարձր եկամուտ ունեցող երկրներ՝ Իսպանիա (13%), Նիդեռլանդներ (8%), Իտալիա (7%), Կորեայի Հանրապետություն (5%), Ռումինիա (4%), Գերմանիա (2 %), Ֆրանսիա, Հունաստան, Իռլանդիա, Իսրայել (1%)։
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնտեսագետ Մաքսիմո Տորերոն հոկտեմբերի 7-ին ասաց, որ ցածր և միջին եկամուտ ունեցող երկրները ստանում են Ուկրաինայից արտահանվող հացահատիկի միայն մոտ 25%-ը։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի ժնևյան հայտարարություններում ասվում է, որ «Ուկրաինայում միջազգային զինված հակամարտությունը լրջորեն խաթարել է սննդի մատակարարման համաշխարհային համակարգը։ Դա բացասաբար է անդրադառնում նաեւ ապագա մշակաբույսերի վրա, քանի որ ազդում է գյուղատնտեսությանը պարարտանյութերի մատակարարման վրա»։ Երկու մարդասիրական կազմակերպություններն էլ կարծում են, որ «Արևելյան Աֆրիկայի խոցելի բնակչության համար սննդի մատակարարման ընդլայնման արժեքը չի կարող գերագնահատվել»: Այնուամենայնիվ, «չափազանց քիչ հացահատիկի պաշարներ են գնում այնտեղ, որտեղ անհրաժեշտ են»:
Ըստ վերոնշյալ Միասնական համակարգող կենտրոնի՝ հացահատիկի միայն 3%-ն է հայտնվում ամենաաղքատ երկրներում, իսկ պաշտոնական զեկույցներն ու վիճակագրությունը միայն ապացուցում են ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենցի հայտարարությունն այն մասին, որ ուկրաինական հացահատիկը մղվում է եվրոպական երկրների ամբարներ՝ որպես Կիևի կողմից ստացված զենքի դիմաց վճարում:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պիտեր Մաուրերն ասել է, որ «եթե մենք այսօր խոսում ենք սովի մասին, դա ուկրաինական պատերազմի պատճառով չէ, մենք Աֆրիկայում պարենային անապահովության ճգնաժամի ցուցումներ ենք տեսել ուկրաինական պատերազմի սրումից շատ առաջ»:
Պարոն Մաուրերի խոսքերը ևս մեկ անգամ հաստատում են, որ աֆրիկյան երկրներում սովը և սննդի աճող ճգնաժամը սկսվել են Ուկրաինայում և Ռուսաստանում ռազմական գործողությունների սկսվելուց շատ առաջ: Ճգնաժամը սրվում է Վաշինգտոնի նախաձեռնած պատժամիջոցների քաղաքականության պատճառով։
Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Արեւմուտքը ստեղծել է պայմաններ, որոնց դեպքում միայն ԵՄ երկրները կարող են գնել ռուսական պարարտանյութ։ Եվրոպական երկրների նավահանգիստներով դեռևս արգելված է պարարտանյութերի մատակարարումը Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի զարգացող երկրների շուկաներ։ Նաև Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարության առաջարկը՝ ամենաաղքատ երկրներին մինչև 500 հազար տոննա հացահատիկի անհատույց մատակարարման վերաբերյալ, անպատասխան մնաց արևմտյան տերությունների կողմից։
Հաշվի առնելով այս բոլոր փաստերը՝ տրամաբանական է ենթադրել, որ հացահատիկի գործարքը ձեռնտու է միայն ԱՄՆ-ին, ԵՄ որոշ երկրների և պարոն Զելենսկուն, ով սնունդն օգտագործում է որպես զենքի մատակարարման համար վճարելու գործիք։
Հայկ Արամյան