Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
«Հրապարակ» թերթը գրում է․
Մենք գրել էինք, որ իշխող կուսակցությունն իր ղեկավար մարմինները որոշել է նմանեցնել ՀՀԿ ղեկավար մարմիններին: ՔՊ նորընտիր վարչության վերջին նիստում քննարկվել է կուսակցության ընդլայնված ղեկավար մարմնի` քաղաքական ժողովի կազմը, եւ որոշում է կայացվել մինչեւ տարեվերջ հրավիրել դրա առաջին նիստը:
Հիշեցնենք․ այս մարմինն իշխող կուսակցությունում նոր է ձեւավորվել՝ վերջին համագումարի ընթացքում։ Քաղաքական ժողովը կազմված է 70-ից ավելի կուսակցականից, դրանում ներգրավված են կառավարության ՔՊ-ական բոլոր ներկայացուցիչները, ԱԺ մշտական հանձնաժողովների ՔՊ-ական ղեկավարները, ինչպես նաեւ տարածքային խորհուրդների ղեկավար կազմերը։ Սա մոտավորապես նման է ՀՀԿ խորհրդին, որտեղ կուսակցական ակտիվն էր, որն ամիսը մեկ պարբերականությամբ նիստեր էր անցկացնում, ինչ-որ հարցեր քննարկում։ ՔՊ քաղաքական ժողովի նիստերը վարելու է կուսվարչության նախագահը, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը։
Ամբողջական հոդվածը` թերթի այսօրվա համարում: