Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լատինական Ամերիկայի մի շարք երկրների, այդ թվում Խաղաղօվկիանոսյան դաշինքի (ԽԴ) մեջ մտնող երկրների ղեկավարները կժամանեն Մեքսիկա ընթացիկ ամսվա վերջին: Այդ մասին նոյեմբերի 7-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը:
«Նոյեմբերի 23-ին ժամանում Է (Չիլիի) նախագահ (Գաբրիել) Բորիչը, 24-ին՝ (Արգենտինայի) նախագահ (Ալբերտո) Ֆեռնանդեսը, մենք հաստատում ենք սպասում (Բրազիլիայի ընտրված) նախագահ (Լուիս Ինասիու) Լուլա (դա Սիլվայից), կժամանի Էկվադորի նախագահ (Գիլիերմո Լասոն), կժամանի Պերուի նախագահ (Պեդրո Կաստիլիոն), Կոլումբիայի նախագահ (Գուստավո Պետրոն)»,- ասել է նա:
Լոպես Օբրադորի խոսքով՝ հանդիպումները տեղի կունենան ոչ թե Օախակայի հարավային նահանգում, ինչպես ավելի վաղ պլանավորվել էր, այլ՝ Մեխիկոյում: Բարձրաստիճան կողմերն, ինչպես սպասվում է, կքննարկեն տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացները, որոնք նպատակաուղղված են տնտեսական համագործակցության զարգացմանը: Խաղաղօվկիանոսյան դաշինքի մեջ են մտնում Չիլին, Կոլումբիան, Պերուն եւ Մեքսիկան:
Այս միավորման ստեղծման սկիզբը դրվել է 2011 թվականի գարնանը: Մինչեւ քովիդի համավարակը Խաղաղօվկիանոսյան դաշինքին էր բաժին ընկնում ամբողջ Լատինական Ամերիկայի եւ Կարիբյան ավազանի համախառն ներքին արդյունքի 38 տոկոսը (գնողունակության զուգակշռությամբ), արտաքին առեւտրի 50 տոկոսը եւ ներդրումների 40 տոկոսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: