Փոխարժեքներ
21 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.84 |
EUR | ⚊ | € 412.8 |
RUB | ⚊ | ₽ 3.9992 |
GBP | ⚊ | £ 488.34 |
GEL | ⚊ | ₾ 139.95 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Օվալաձև աշխատասենյակում հրամանագրերի ստորագրման արարողության ժամանակ լրագրողներին հայտնել է, որ մտածում է փետրվարի 1-ից 25% մաքսատուրք սահմանել Մեքսիկայից և Կանադայից ներմուծվող ապրանքների նկատմամբ: Այս մասին հաղորդում է CNN-ը։
Լրատվամիջոցը նշում է, որ «դա արտառոց փոփոխություն կդառնա Հյուսիսային Ամերիկայի առևտրային քաղաքականության մեջ, որը կարող է գների բարձրացման հանգեցնել ամերիկացի սպառողների համար»։
Ավելի վաղ Թրամփն առաջարկել էր համապարփակ մաքսատուրքեր սահմանել. մինչև 20%՝ բոլոր երկրներից ներմուծման համար, 25%՝ Մեքսիկայից և Կանադայից ներմուծվող ապրանքների համար, 60%՝ Չինաստանից ներմուծվող ապրանքների համար։
Միևնույն ժամանակ Թրամփը նշել է, որ չինական ապրանքների համար մաքսատուրքերը, որոնք նա սահմանել էր իր նախագահական առաջին ժամկետի ընթացքում, դեռևս գործում են, քանի որ նախկին նախագահ Ջո Բայդենը դրանք հիմնականում թողել է ուժի մեջ։