կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-31 18:00
Տնտեսական

Կա փոքր քանակությամբ շաքարավազի ներմուծում, բայց դա էական չէ. Արտակ Շաբոյան

Կա փոքր քանակությամբ շաքարավազի ներմուծում, բայց դա էական չէ. Արտակ Շաբոյան

ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը անհեթեթություն և իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է համարում այն, որ Հայաստան ներկրվող պատրաստի շաքարը ձեւակերպվում է որպես հումք եւ չի մաքսազերծվում, որի արդյունքում ՀՀ պետբյուջեն հսկայական գումարներ է կորցնում։ Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների` իրականում Հայաստան ներկրվում է պատրաստի շաքարավազ, ըստ այլ պաշտոնական տեղեկանքների` տարեկան մոտ 80 հազար տոննա։

 

Պատասխանելով Yerkir.am-ի այն հարցին` ի՞նչ է տեղի ունենում շաքարավազի արտադրության ոլորտում, Արտակ Շաբոյանը նշեց, որ թե' պաշտոնական փաստաթղթերում և թե' տնտեսվարողի կողմից ներկայացված փաստաթղթերով շաքարավազի հումք է ներմուծվում հանրապետություն: Հումքը ներմուծվում է հիմնականում Բրազիլիայից, դա շաքարավազի հումք է` շաքարեղեգ, և տեղում արտադրվում է շաքարավազ:

 

«Դե, կա փոքր քանակությամբ շաքարավազի ներմուծում , բայց դա էական չէ, նկատի ունեմ կան որոշ տնտեսվարողներ` «Կոկա-կոլա», «Գրանդ Քենդի», որոնք սեփական կարիքների համար ներմուծում են շաքարավազ: Իսկ ինչ վերաբերում է խոշոր ներմուծող-արտադրողին` «Ալեքս-Գրիգ» ընկերությանը, ապա նա ներմուծում է, ներկայացված փաստաթղթերի համաձայն, շաքարեղեգ, այսինքն` շաքարավազի հումք, և Ախուրյանում գտնվող գործարանում արտադրում է շաքարավազ, որն իրացվում է Հայաստանում»,- ասաց Արտակ Շաբոյանը: