|
Փոխարժեքներ
06 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370 |
| EUR | ⚊ | € 436.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.934 |
| GBP | ⚊ | £ 504.57 |
| GEL | ⚊ | ₾ 137.79 |
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն այն խնդիրն է, որը պետք է թողնել հաջորդ սերունդներին, երբ ստեղծվեն այս հարցի լուծմանն ուղղված բոլորի համար ընդունելի արդար լուծման պայմանները։ Այս մասին այսօր լրագրողներին ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Կարգավորման ողջ փաթեթը պետք է լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածությունների արդյունք», - ասել է նա։
Կոպիրկինը հայտարարեց նաև, որ Ռուսաստանն արդարացնում է իրեն որպես Հայաստանի դաշնակից։ «Ռուսաստանն այստեղ պահպանում է իր ռազմական ներկայությունը։ Սա անվտանգության առանցքային գործոն է և կանխում է հետագա էսկալացիան», - նշել է դեսպանը։