Միասին կարող ենք
կարևոր
1144 դիտում, 7 ժամ առաջ - 2026-05-05 22:25
Հասարակություն

Կապանում 5 երիտասարդ ծեծի են ենթարկել 20-ամյա տղային․ նա տեղափոխվել է հիվանդանոց

Կապանում 5 երիտասարդ ծեծի են ենթարկել 20-ամյա տղային․ նա տեղափոխվել է հիվանդանոց

Ապրիլի 23-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 02։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կապանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ աստիճաններին վայր ընկնելու հետևանքով «գլխուղեղի ցնցում, ակնակապճի շրջանի հեմատոմա» ախտորոշմամբ հարազատի ուղեկցությամբ «Կապան» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ հիվանդանոց է մեկնել ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը, որտեղ պարզվել է, որ տուժածը Սյունիքի մարզի բնակիչ 20-ամյա Հրաչիկ Պ․-ն է։

Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Հրաչիկ Պ․-ին մարմնական վնասվածքները պատճառել են Սյունիքի մարզի բնակիչներ 21-ամյա Տիգրան  Լ․-ն, 17-ամյա Ն․ Բ․-ն, 17-ամյա Ն․ Հ․-ն, 15-ամյա Վ․ Ա․-ն և 16-ամյա Շ․ Գ․-ն՝ Կապան քաղաքի թիվ 5 միջնակարգ դպրոցի հարակից տարածքում՝ ծեծի ենթարկելու հետևանքով։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։