|
Փոխարժեքներ
17 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.23 |
| EUR | ⚊ | € 428.95 |
| RUB | ⚊ | ₽ 5.0312 |
| GBP | ⚊ | £ 492.77 |
| GEL | ⚊ | ₾ 137.5 |
Սևանա լճի մակարդակը 2026 թվականի ապրիլի 27-ից մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 4 սմ-ով և կազմել՝ 1900.39 մ (03.05.26թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 17 սմ-ով, իսկ 2026 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 17 սմ-ով։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Նշվում է, որ Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը 2026 թվականի ապրիլի 27-ից մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 12.058 մլն. մ³, իսկ 2026 թվականի հունվարի 1-ից մայիսի 3-ը ներառյալ՝ 43.609 մլն.մ³: