|
Փոխարժեքներ
06 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370 |
| EUR | ⚊ | € 436.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.934 |
| GBP | ⚊ | £ 504.57 |
| GEL | ⚊ | ₾ 137.79 |
Երևանի Մյասնիկյան պողոտայում ավտոբուսին բախված ավտոմեքենայի 19-ամյա վարորդի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 3 հոդվածով։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից։
«Դատախազն այսօր հանրային քրեական հետապնդում է հարուցել Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը) 1-ին մասով, 297-րդ հոդվածի (խուլիգանություն) 2-րդ մասի 3-րդ կետով և 344-րդ հոդվածի (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը) 1-ին մասով»,- հայտնում են դատախազությունից։
Հիշեցնենք՝ մայիսի 5-ին ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին, որ 19-ամյա տղայի մասնակցությամբ վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել 2 հոդվածով։
Ավելի վաղ սոցցանցերում տեսանյութ էր տարածվել, որում 19-ամյա երիտասարդը Մյասնիկյան պողոտայում անկանոն վարում է իր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան, վազանց է կատարում չթույլատրված հատվածներում ու բախվում ավտոբուսին։ Ամբողջ ընթացքը, այդ թվում` բուն ավտովթարի պահը, նկարում է նրա կողքին նստած ընկերը։ Դրանից հետո ևս մեկ տեսանյութ տարածվեց համացանցում, թե ինչպես է 19-ամյա վարորդը կարտոֆիլի չիպսեր ուտելով դիտում իր մասնակցությամբ վթարի տեսանյութն ու զվարճանում։