|
Փոխարժեքներ
06 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370 |
| EUR | ⚊ | € 436.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.934 |
| GBP | ⚊ | £ 504.57 |
| GEL | ⚊ | ₾ 137.79 |
Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը բարձր է գնահատել ԱՄՆ նախագահի որոշումը՝ դադարեցնելու Հորմուզի նեղուցում առևտրային նավերի ուղեկցմանն ուղղված «Ազատություն նախագիծ» գործողությունը։ Այս մասին նա գրել է X հարթակում իր հրապարակման մեջ։
«Ես խորապես երախտապարտ եմ նախագահ Դոնալդ Թրամփին նրա վճռական առաջնորդության և Հորմուզի նեղուցում «Ազատության նախագծի» դադարեցման մասին ժամանակին ընդունված որոշման համար», — նշել է Շարիֆը։
Նրա խոսքով՝ Թրամփի այս քայլը, որը արձագանք է Պակիստանի և մի շարք այլ երկրների, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի Թագավորության կոչերին, էականորեն կնպաստի տարածաշրջանում խաղաղության, կայունության և հաշտեցման հաստատման գործընթացին այս զգայուն փուլում։
Շարիֆը նաև ընդգծել է, որ Պակիստանը շարունակում է հաստատուն կերպով աջակցել բոլոր այն նախաձեռնություններին, որոնք միտված են զսպվածության պահպանմանը և հակամարտությունների խաղաղ լուծմանը՝ երկխոսության և դիվանագիտական ուղիներով։
«Մենք հույս ունենք, որ ներկայիս զարգացումները կհանգեցնեն երկարաժամկետ համաձայնության, որը կապահովի կայուն խաղաղություն թե՛ տարածաշրջանում, թե՛ նրա սահմաններից դուրս», — հավելել է նա։
Նշվում է նաև, որ Պակիստանը միջնորդի դեր է ստանձնել ԱՄՆ-ի և Իրանի միջև ընթացող բանակցություններում։