|
Փոխարժեքներ
06 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370.44 |
| EUR | ⚊ | € 432.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.9006 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 137.94 |
Ապրիլի 23-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ապարանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Մարմնի տարբեր մասերի փափուկ հյուսվածքների բեկորային վնասվածքներ» ախտորոշմամբ «Գյումրի» բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել մի քաղաքացի։ Հայտնում է shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Ապարանի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ բուժօգնության դիմած քաղաքացին Շիրակի մարզի բնակիչ 20-ամյա Վադիմ Շ․-ն է, ով հայտնել է, որ վնասվածքները ստացել է ականի պայթյունի հետևանքով։
Գ․ Շամշյանի տեղեկություններով բժիշկները տուժածի վիճակը գնահատել են միջին ծանրության։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։