|
Փոխարժեքներ
06 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370 |
| EUR | ⚊ | € 436.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.934 |
| GBP | ⚊ | £ 504.57 |
| GEL | ⚊ | ₾ 137.79 |
Մենք այդ գագաթնաժողովին եթե ունենայինք Հայաստանի շահը ներկայացնող, Ալիևի ելույթից հետո մենք կունենայինք պատասխան։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
«Ո՞րն էր Հայաստանի շահը և ի՞նչ կոնկրետ արդյունքներ են արձանագրվել։ Արդյո՞ք քննարկվել են գերիների վերադարձի և օկուպացված տարածքների հարցերը»,-հարցադրում է պատգամավորը։ Նրա խոսքով՝ նաև պարզ չէ, թե ինչ փուլում են գտնվում Եվրամիության կողմից խոստացված ներդրումները և ինչ ուղղություններով են դրանք իրականացվում։
«Այստեղից հնչել են աշխարհի բոլոր գերտերություններին թիրախավորող հայտարարություններ՝ ԱՄՆ-ից մինչև Ռուսաստան։ Սա մեզ պե՞տք էր այս պահին, թե՞ պետք չէր։ Այս ամենը մեր տարածքից պիտի հնչե՞ր, դա մեզ օգո՞ւտ էր, թե՞ ոչ։ Սրանք են հարցերը, որոնց պատասխանները որքան մենք խորանում ենք, այնքան հասկանում ենք, որ, այո, շոուն լավն էր, բայց ամեն մեկը այնտեղ ուներ իր շահերը, և ես չեմ մեղադրում որևէ պետության իր շահը ունենալու համար։ Ես հարցնում եմ՝ որտե՞ղ էր այդտեղ Հայաստանի շահը։ Ես ասում եմ, որ եթե մենք այդ գագաթաժողովին ունենայինք Հայաստանի շահը ներկայացնող, ապա Ալիևի ելույթից հետո կունենայինք պատասխան»,- ասաց Քրիստինե Վարդանյանը։ ։