|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Պետական գույքի կառավարման կոմիտեն պայմանագիր է կնքել «Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալր» ՓԲ ընկերության հետ անհատույց նվիրատվության վերաբերյալ։
«Փաստինֆո»-ն տեղեկացել է, որ համալրիրն տրամադրվել է 350 միլիոն դրամի չափով դրամաշնորհ՝ անհատույց։
Նշված գումարը ծախսվել է շենքային պայմանների բարելավման և կարողությունների զարգացման համար։
Աշխատանքներն իրենց մեջ ներառել են կառույցի գլխավոր մուտքի հատվածի և աստիճանների մասնակի նորոգում և բարեկարգում, շատրվանների և հարակից տարածքների մասնակի նորոգում և բարեկարգում, կառույցի արտաքին հատվածների (ներառյալ պիլոններ և առաստաղ) մասնակի նորոգում և բարեկարգում, նստարանների և աղբամանների վերանորոգում և նոր նստարանների մատակարարում և տեղադրում, ներքին բակ հատվածի մասնակի նորոգում և բարեկարգում, կառույցի ներքին աշխատանքներ։
Պայմանագրից տեղեկանում ենք, որ այս աշխատանքները պայմանավորված են «Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը» կազմակերպելու նպատակով։