|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն ասել է, որ Երևանի համար ընդունելի են Ղարաբաղի հարցով այն մոտեցումները, որոնք առաջարկում է հայ-ադրբեջանական հարաբերությունների հաստատման ռուսական նախագիծը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը հուսով է, որ Ռուսաստանի Դաշնությունը հստակ դիրքորոշում կհայտնի ՀՀ ինքնիշխան տարածքներից Ադրբեջանի զինված ուժերի դուրսբերման վերաբերյալ, ինչպես նաև ասել է, որ Հայաստանի համար կարևոր է Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտուց ադրբեջանական զորքերի դուրսբերումը:
Փաշինյանը հավելել է, որ Հայաստանը պատրաստ է ցանկացած պահի ապաշրջափակել Ադրբեջանի հետ տարածաշրջանային հաղորդակցությունները, սակայն Հայաստանի տարածքում հաղորդակցությունը պետք է լինի Երևանի լիակատար վերահսկողության տակ: