Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախորդ օրը` Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ ՔՊ նիստի ժամանակ քննարկել են նաեւ մյունխենյան զրույցը: Մեր տեղեկություններով, Դուք հարց եք տվել, ինչի՞ն էր առնչվում այն, ասում են՝ իմքայլականները խուսափում են Մյունխենի մասին խոսելուց՝ հարցրինք Տաթեւիկ Հայրապետյանին։ «Մենք ընդհանրապես ԼՂ խնդրի հետ կապված որեւէ փակ քննարկում կամ գաղտնի ինֆորմացիա ո՛չ կրում ենք, ո՛չ էլ թաքցնում ենք։ Իմ հարցն առնչվում էր Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակին»:
Իսկ հարց չհնչե՞ց Ալիեւի առաջ քաշած` «փուլ առ փուլ» տարբերակի մասին, որին Փաշինյանը չարձագանքեց Մյունխենում։ «Վարչապետն իրականում իր տեսակետը շատ հստակ հայտնել է. մեզ համար անվտանգությունը զիջման ենթակա չէ»: Հասկացանք, իսկ «փուլային տարբերակն» ընդունելի՞ է ձեզ համար։ «Ոչ, մեզ համար ընդունելի է այն տարբերակը, որը դեռեւս չկա»: Ե՞րբ է լինելու այդ տարբերակը։ «Կարող է լինի 20 տարի հետո, 30 տարի հետո»: Բայց ոմանք պատերազմ են կանխատեսում ապրիլին, երբ կլինի լուֆտ ղարաբաղյան ընտրությունների եւ հանրաքվեի միջեւ։ «Ո՞վ է ասում, նույնիսկ Ալիեւը դա չի ասում. ովքե՞ր են ասողները»:
Բայց միջազգային հանրությունը, մեր ռեսուրսային բազան 20 տարի կդիմանա՞ն։ «Միջազգային հանրության անունից խոսել չեմ կարող. ինչ վերաբերում է մեր ռեսուրսներին, ապա հեղափոխությունից հետո ամբողջ ջանքերը ներդրված են նման ռեսուրսների ստեղծման գործում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։